AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի. հայտարարություն

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, Times․am: Դիմադրության շարժումը հայտարարություն է տարածել բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով:

Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի:

Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրվում ոչ միայն Արցախի ապագան, այլև Հայաստանի Հանրապետության նվազագույն ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը Այսրկովկասում։

Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չկա պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին: Չի խոսվում անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 19-ին Եվրոպական Միության անունից արված հայտարարությանը։

Կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթներից: Փոխարենն օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» ձևակերպումը և խոսվել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որոնք պետք է ապահովի Ադրբեջանը:

Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում: Նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն:

Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետության գոյությանն ու հանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝ վերահաստատում ենք.

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը եւ առ ոչինչ են։

Արցախը որևէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպե՛տք է նվիրվեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չպե՛տք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո:

Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ իշխանությունից հեռացնել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին և ձեւավորել Ազգային համաձայնության նոր իշխանություն»։

Լրահոս
Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգստի մասին․ տեսնենք՝ Նիկոլն ինչ ծաղկեպսակ կուղարկի Բացառիկ մանրամասներ՝ Ապարանից. կրակոցներ են եղել նաև սպանությունից առաջ․ տեսանյութ ԱԱԾ-ն չեզոքացրել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը․ տեսանյութ Պատգամավորի եղբայրը եղել է դեպքի վայրում՝ գազի կալոնկում. մանրամասներ` Ապարանի միջադեպից Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Սյունիքի մարզում ԱԺ պատգամավորի եղբորորդու ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ Պայմանագրային զինծառայողները վթարի են ենթարկվել քաղաքացիական մեքենայով․ նրանցից մեկը մահացել է․ ՊԲ ՈւՂԻՂ․ Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել «Դիմադրության» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 1-ին Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, նորմալ իշխանության դեպքում հնարավոր է այս վիճակից դուրս գալ. Իշխան Սաղաթելյան ՈւՂԻՂ․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Հուզված եմ, որ Շառլ Ազնավուրի հայրենիքում եմ. Զազը հետաքրքրությամբ է սպասում երևանյան մենահամերգին Մինսկում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները. Դավթյանը խոսել է հրադադարի խախտումներից Բերձորի գազի խողովակներն ապամոնտաժվում են և ուղարկվում Շուշիի շրջան․ քաղաքապետ Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր Վարդազարյան- Ջհանգիրյան ձայնագրությունը հետևանք չի ունենա, ՔԿ-ն գտնվում է վարչապետի գրպանում Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը․ ՊՆ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Այսօր կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան «Կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել». Տիգրան Ուլիխանյանը հեռանում է «ՔՊ»-ից Հրազդանի կիրճում 20-ամյա աղջիկը դանակահարել է 29-ամյա կնոջը ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվում Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի ձայնագրության վերաբերյալ Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին Հրաժարականից առաջ Նիկոլը որոշել է մի հատ էլ ինքը ստորացնի տիկին Վիկտորինի սիրելի «բարեփոխիչ» Ջհանգիրյանին ՔՊ-ի մութ տրամադրությունները բացահայտում են յուրայինները. «Հրապարակ» Պատգամավորները պետբյուջեի հաշվին Գորիս են գնացել․ «Ժողովուրդ» Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել․ «Հրապարակ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Բացառիկ մանրամասներ. ինչ է ասել Ռուբեն Վարդազարյանը քննիչին․ «Ժողովուրդ» Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել. «Հրապարակ» Վանաձորի նիստը նորից տապալվեց. ՔՊ-ն մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսը, սպառնացել․ «Հրապարակ» Նար-Դոսի անվան դպրոցի դիմաց բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա Ինչո՞ւ գերթանկարժեք ու գերժամանակակից Սու-30-ները պատերազմի օրերին այդպես էլ օդ չբարձրացան Չեմ համարում, որ ձախողվել ենք, շարունակելու եմ պայքարել․ Արթուր Վանեցյան Երևանում քամին վնասել է շինությունների տանիքներ, կոտրել ծառեր և պոկել էլեկտրական լարեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan