Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է․ Վանեցյան

Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, Times․am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը:

Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լինել, եթե այսքան զավեշտալի չլիներ:

Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային:

Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է:

Արսեն ջան պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի:

հ.գ. նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդդիմադիր մի շարք այլ գործիչների բնակարաններում:

Տղե՛րք պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում