Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, Times․am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2020 թ․ հունիսին Վերաքննիչ քրեական դատարանը 2 մլրդ դրամ գրավ է կիրառել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Պաշտպանական կողմը միջնորդել է վերացնել Հայաստանի համար աննախադեպ չափի գրավը կամ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, պատճառաբանելով, որ չկան այն ռիսկերը, որոնք կանխելու համար անհրաժեշտ է տվյալ խափանման միջոցի կիրառումը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 13։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում