Երևանում՝ շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի. նա բարձրությունից ընկել է երկաթե ամրանների վրա

Երևանում՝ շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի. նա բարձրությունից ընկել է երկաթե ամրանների վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, Times․am: Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային 136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Իրավապահները պարզել են՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Քեշիշյանն էր: Նա աշխատում էր նշված շինարարարությունում և երկրորդ հարկի բարձրությունից ընկել է ամրանների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում