ԵՄ-ն առաջարկում է Ուկրաինային Ռուսաստանին հանձնել երկրի արևելյան ու հարավային տարածքները

ԵՄ-ն առաջարկում է Ուկրաինային Ռուսաստանին հանձնել երկրի արևելյան ու հարավային տարածքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, Times․am: Եվրոպական միության երկրներն առաջարկում են Ուկրաինային Ռուսաստանին հանձնել երկրի տարածքների մի մասը, հանուն կրակի դադարեցման և կոնֆլիկտի լուծման։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ինչ էր ասես չեն առաջարկի, որպեսզի ապահովեն իրենց կոնֆորտն ու նորից վերականգնեն գործարար կապերը Ռուսաստանի հետ։ Մենք ցանկանում ենք վերականգնել նախապատերազմյան հին ու բարի ժամանակները, սակայն որոշ արևմտյան երկրների աչքերում տառացիորեն կարելի է կարդալ հետևյալը․ համաձայնվեք զիջումներին»,-ասել է Պոդոլյակը։

Նա նշել է, որ Ուկրաինան չի մասնակցի նման քննարկումներին և առևտուր չի անի իր քաղաքացիների, տարածքների կամ սուվերենիտետի հաշվին։ 

«Այսօր մեզ առաջարկում են Ռուսաստանին նվիրել Ուկրաինայի արևելքն ու հարավը։ Շնորհակալություն նման խորհրդի համար, բայց մենք որպես օգնություն նախընտրում ենք զենքը»,-հավելել է Պոդոլյակը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում