Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արտաքին պրոցեսները դառնան անշրջելի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արտաքին պրոցեսները դառնան անշրջելի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, Times․am: Կա՛մ համախմբվում ենք իբրև ազգ, կամ դառնում ենք թափառական ամբողջ աշխարհով մեկ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Մեր Հայրենիքի սահմանները պետք է գծենք մեր գլուխներում, ոչ թե թուրքի հետ սահմանին: Սա չպետք է լինի մեզ համար որպես լոկ տարածք, որտեղ ապրում ենք, և երբ վտանգ կա, թողնենք լքենք այն» ,- նշել է Աջապահյանը:

«Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արտաքին պրոցեսները դառնան անշրջելի, որ անգամ հաջորդ իշխանությունները չկարողանան ոչինչ փոխել, այդկերպ նաև խոցելի են դարձնում իրենց հաջորդներին՝ ապահովելով իրենց հնարավոր վերադարձը, թե՝ տեսե՛ք՝ ոչինչ չփոխեցին»,-հավելել է Շիրակի թեմի առաջնորդը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում