Զոհվածների ծնողները մտել են ԲԴԽ շենք՝ հանդիպելու Գագիկ Ջհանգիրյանին․ տեսանյութ

Զոհվածների ծնողները մտել են ԲԴԽ շենք՝ հանդիպելու Գագիկ Ջհանգիրյանին․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, Times․am: 

Զոհված զինծառայողների ծնողները մտել են ԲԴԽ շենք` հանդիպելու ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ, փոխանցում է Yerevan.Today.am-ը։։

«Ի վերջո ընդունվեց մեր պահանջը, որ գոնե 30 ծնող ներս մտնի։ Կմիջնորդենք, որ գոնե օպերատորներն էլ ներս մտնեն»,–ասաց զոհված զինծառայողի ծնող, տուժողի իրավահաջորդ Կարին Տոնոյանը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատներն այս պահին ԲԴԽ-ի շենքի մոտ են. նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողների պահանջին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում