ԱԺ արտահերթ նիստը վերջնական ջրբաժանն է լինելու․ ԼՂ ու սահմանազատման աշխատանքը պետք է փաթեթային քննվի

ԱԺ արտահերթ նիստը վերջնական ջրբաժանն է լինելու․ ԼՂ ու սահմանազատման աշխատանքը պետք է փաթեթային քննվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, Times․am: Ընդհանուր մեկ փաթեթային լուծում է պետք և ամբողջական։ Ինչպես փոխանցում է 24News.am-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԼՂ կարգավորման հարցն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների և խաղաղության պայմանագրի հարցը մեկ փաթեում պետք է լուծվի, թե առանձին-առանձին։

«Այն, ինչ ասում է և հաճախ պնդում է Նիկոլ Փաշինյանը և իր ասածը հիմնավորելու համար նշում է, որ կա միջազգային հանրության պահանջ, մենք նման հստակ պահանջի ձևակերպում չենք լսել։ Դա Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածության հետևանքով է տեղի ունենում։

Մենք երեկ շատ հստակ հնչեցրել ենք այն նվազագույն կարմիր գծերը, որոնցով պետք է առաջնորդվի ցանկացած հայանպաստ իշխանություն»,-մասնավորեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենց պատկերացումները հստակ հնչեցրել են, հրավիրել են նաև ԱԺ արտահերթ նիստ՝ առաջարկելով այդ հայտարարության տեքստն ընդունել ԱԺ-ի կողմից։

«Դրանով նաև ուզում ենք վերջնականապես ցույց տալ, որ երկիրը տանում են նոր դավադրության և փորձում են հասարակությանը մոլորեցնել, թե նման բան չկա։ ԱԺ արտահերթ նիստը ջրբաժան է լինելու»,-եզրափակեց խորհրդարանի փոխխոսնակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում