Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Բազեյանը հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ և ապահովել Հայաստանի երկրորդ մեդալը

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Բազեյանը հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ և ապահովել Հայաստանի երկրորդ մեդալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, Times․am: Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթանակի հասավ Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիի նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

Այսօր հաղթանակ էր տարել ու Հայաստանի առաջին մեդալն ապահովել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։

Պարտություն էին կրել նաև 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում