ԱՄՆ-ն կոչ է անում Չինաստանին դադարեցնել երկրում իրականացվող ցեղասպանությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, Times․am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դիմել է Չինաստանի իշխանություններին, կոչ անելով դադարեցնել ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացվող ցեղասպանությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում։
Բլինկենն անհանգստություն է հայտնել չինական Սինցյան քաղաքից եկող տեղեկությունների հետ կապված։ Նրա խոսքերով, տեղի բնակիչներին զգուշացրել են, որպեսզի նրանք չբողոքեն կյանքի պայմաններից։ Բլինկենը միաժամանակ հիշեցրել է հարյուրավոր անհետ կորած ույգուրների մասին և հավելել, որ միլիոնից ավելի մարդիկ գտնվում են փակի տակ։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Պեկինը պարտավոր է հարգել Հոնգկոնգում տիբեթցիների իրավունքները։
«Մենք կրկին կոչ ենք անում Չինաստանին դադարեցնել վայրագությունները Սինցյանում, ազատել փակի տակ գտնվող մարդկանց և պատասխան տալ անհետ կորածների մասով»,-ասել է Բլինկենը, հավելելով, որ Սինցյանում ապրում են 11 միլիոն ույգուրներ, որոնց նկատմամբ իրականացվում է ցեղասպանություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում