Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում. ՀՅԴ երիտասարդների ակցիան` Media Festival փառատոնին․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, Times․am: ՀՅԴ երիտասարդները ակցիա են իրականանցրել Երեւանում անցկացվող Media Festival-ի ժամանակ, որին մասնակցում են հեղինակավոր միջազգային լրատվականների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունից:
«ՀՀ քարտեզն առանց Սյունիքի տեղադրող և հայաստանյան իրադարձությունները իշխանական տեսանկյունից լուսաբանող անգլալեզու EVN Report -ն այս օրերին միջազգային Media Festival է անցկացնում Երևանում, որին մասնակցում են հեղինակավոր միջազգային լրատվականների ներկայացուցիչները:
Մի խումբ երիտասարդներ այսօր ներկա են գտնվել մեդիա փառատոնին և հնչեցրել հայ ժողովրդի ձայնը:
-«Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում
– Այս «Խաղաղության դարաշջան» կոչվածը մեզ` հայերիս համար, նշանակում է Ցեղասպանություն: Դադարեք զբաղվել դրա պրոպագանդայով:
– Եվ դու @EVN Report այլևս երբեք չհամարձակվես տեղադրել Հայաստանի քարտեզն առանց Սյունիքի»,- ասվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում