Իրանում շենքի փլուզման հետևանքով զոհվել է 31 մարդ

Իրանում շենքի փլուզման հետևանքով զոհվել է 31 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, Times․am: Իրանի հարավ – արեւմուտքի Աբադան քաղաքում (Խուզիստանի նահանգ) շենքը փլվելու զոհերի թիվը հասել Է 31-ի: Այդ մասին հայտնել Է ISNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շենքը փլվելու տեղում փրկարարական ջոկատների չդադարող աշխատանքի շնորհիվ այսօր առավոտյան հայտնաբերվել Է զոհվածների եւս երկու մարմին,- մեջբերում Է անում ISNA-ն Խուզիստանի նահանգում Կարմիր մահիկի ընկերության բաժանմունքի ղեկավար Վահիդ Շաբանիի խոսքից:

Այսպիսով զոհերի թիվն ավելացել Է մինչեւ 31: Աշխատանքները կշարունակվեն մինչեւ փլվածքների մաքրման ավարտը»: Ըստ որում եւս շուրջ 40 հոգի տուժել Է միջադեպի հետեւանքով:

Նաեւ գործակալությունը նշում Է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել Է 13 մարդ, որոնք, ինչպես կասկածում են, կարող են պատասխանատվություն կրել աղետի համար: Մայիսի 23-ին Աբադանում տեղի Է ունեցել կառուցվող 10-հականի առեւտրի շենքի մասնակի փլուզում:

Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգադրել Է շտապ կարգով հետաքննել աղետի պատճառները եւ պատժել մեղավորներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում