Առաջիկա օրերին հայ ժողովուրդը պետք է հստակ իմանա՝ Արցախի հարցում ով, ինչ դիրքորոշում ունի․ Սաղաթելյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, Times․am: Այսօրվանից մենք սկսում ենք այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ շատ հստակ և ուղիղ պահանջով՝ այն հայտարարության տեքստը, որ ընդունվել է այս հրապարակում, այս առաջիկա չորս օրերի ընթացքում շատ հստակ բոլորը պարտավոր են այս փաստաթղթի վերաբերյալ հայտնել իրենց դիրքորոշումը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում խաղաղ անհնազանդության ակցիաներից առաջ ասաց Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է Yerevam.Today.am-ը։
«Բոլորը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այն հայանպաստ փաստաթղթի և մինիմալ պահնաջների մասին, որ այսօր դրված է սեղանին։ Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձնաց համար տարանջատվելու Նիկոլից և չկրելու երկրի կործանման այս պատասխանատվությունը։ Առաջիկա օրերին հայ ժողովուրդը պետք է հստակ իմանա՝ ով, ինչ դիրքորոշում ունի»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում