Ես պատրաստ եմ ազատազրկման ենթարկվել նրա համար, որ հետո ազատ ապրեմ․ անչափահաս ակտիվիստ
30/05/2022 18:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, Times․am: Ոստիկանության Էրեբուն բաժին բերման են ենթարկվել «Դիմադրության» շարժման անչափահաս անդամները, այս մասին փոխանցում է Yerevan.Today.am-ը։
«Շուրջ 16 անգամ բերման եմ ենթարկվել, բոլորն էլ ուժի կիրառմամբ։ Ես շարունակելու եմ այնքան մինչև հասնեմ իմ նշանակետին։ Ես պատրաստ եմ ազատազրկման ենթարկվել նրա համար, որ հետ ազատ ապրեմ»,-ասաց բերման ենթարկված անչափահաս ակտիվիստներից Մնացականը։
Իսկ մեկ այլ անչափահաս Նորայրը պատմեց․
«Ոստիկաններըը բիրտ ուժ կիրառելով շպրտում են գետնին, բերետավորները հասնում են գրկած մտցնում են մեքենա, դրանից հետո դեռ դուռը չփակած անձնական հայհոյանքներ են հնչեցնում։ Ոստիկանների վերաբերմունքի հակառակ պատկերն է բաժնի ներսում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում