Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եռակի չեմպիոն

Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եռակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, Times․am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երեք անգամ դարձավ Եվրոպայիառաջնության չեմպիոն` պատմական արդյունք գրանցելով հայկական բռնցքամարտիպատմության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումընթացող Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովըմրցեց Ֆրանսիայից Լունես Համրաուն հետ: Բաչկովը հաղթեց 5:0 հաշվով:

Հովհաննես Բաչկովը երրորդ հայ բռնցքամարտիկն է, ով երեք անգամ դարձել է Եվրոպայիչեմպիոն: Հայ բռնցքամարտիկներից քչերին է հաջողվել երեք անգամ դառնալ Եվրոպայիառաջնության չեմպիոն` Վլադիմիր Ենգիբարյանին` 1955թ., 1957թ., 1959թ. և ԻսրայելՀակոբկոխյանին` 1985թ., 1989թ., 1991թ.:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելիմարզիկ:

Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքիկենտրոնում՝Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայինֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում