Մահացել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլին

Մահացել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, Times․am: 47 տարեկանում մահացել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլին։ Այս մասին հայտնում է 1TV.ge-ն։

Իլիա Էլոշվիլին Թբիլիսիի փոխքաղաքապետն է 2017 թվականից։

2012-2016 թվականներին եղել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը, իսկ 2017 թվականին զբաղեցրել է Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնը։ Մինչ այդ նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մասնավոր հատվածում, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի և ԱՄՆ USAID ծրագրերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում