Մհեր Գրիգորյանը օդանավակայանում խուսափեց ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ տեսանյութ
02/06/2022 19:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, Times․am: ԱԺ «Հայաստան» խմբակցություն մի քանի պատգամավորներ, մասնավորապես, Ագնեսա Խամոյանը, Արեգնազ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, քիչ առաջ Տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման համար Մոսկվա մեկնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից պահանջեցին հստակ պատասխան, թե արդյոք բանակցությունների մեկնում է այն կարմիր գծով, որ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, փոխանցում է News.am-ը։
Փոխվարչապետը որեւէ հստակ պատասխան չտվեց, միայն նշեց. «Այս բանակցություններում այդպիսի հարց ընդհանրապես չի քննարկվում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում