Մոսկվայում սպանվել է գործարար Հովհաննես Կամարյանը` Քյավառցի Հովոն․ տեսանյութ
03/06/2022 09:29
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: Մոսկվայի կենտրոնում սպանել են 60-ամյա գործարար Հովհաննես Կամարյանին: Դեպքը տեղի է ունեցել Կոմսոմոլսկի պողոտայում՝ «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ։
ВЧК-ОГПУ տելեգրամյան ալիքի տվյալներով`Կամարյանը նշված ռեստորանում է եղել մի կնոջ հետ, որտեղից դուրս գալուց հետո թիկունքից նրանց է մոտեցել քիլլերը: Վերջինս նախ կրակել է Կամարյանի թիկունքին, ապա մի քանի կրակոց արձակել արդեն գետնին ընկած Կամարյանի գլխին։ Քիլլերը նկարել է զոհի մարմինն ու դիմել փախուստի:
Նախնական տվյալներով՝ սպանությունը եղել է պատվիրված։ Հովհաննես Կամարյանը Հայաստանի կողմից գտնվել է հետախուզման մեջ: Ըստ շրջանառվող վարկածի` գործարարի սպանության պատճառ կարող էր դառնալ ոչ թե բիզնես ոլորտում ունեցած հակասությունները, այլ հայրենակիցների կողմից վրեժխնդրությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում