Երևանում 21-ամյա վարորդը Nissan Teana-ով բախվել է «Հայմամուլի» կրպակին

Երևանում 21-ամյա վարորդը Nissan Teana-ով բախվել է «Հայմամուլի» կրպակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40–ի սահմաններում 21-ամյա Հենրիկ Համբարձումյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Հայմամուլի» կրպակին, հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Կրպակին պատճառվել է նյութական վնաս:

Վարորդը դեպքի վայր ժամանած բժիշկներին ասել է, որ ինքը չի տուժել և հրաժարվել է բժշկական օգնությունից:

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում