Սրիկանե՛ր, գոնե ասեք, որ չեք ուզում՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, հա՞յ չեք․ Յուրի Խաչատուրով

Սրիկանե՛ր, գոնե ասեք, որ չեք ուզում՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, հա՞յ չեք․ Յուրի Խաչատուրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: Վազգեն Սարգսյանը ժամանակին մեզ մի հարց տվեց, ասաց, ձեռք բարձրացրեք՝ դուք կո՞ղմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ոչ մեկը ձեռք չբարձրացրեց ու դրանից երկու ժամ անց նախագահը (Լևոն Տեր-Պետրոսյանը – խմբ․) հրաժարական տվեց։

Ինչպես փոխանցում է 24News.am-ը, այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

«Այստեղ հավաքվել են մեր ազգի, հավատքի, ավանդույթների տեր հայրենասեր լավագույն մարդիկ, իսկ նրանք, որ չեն եկել, մի քիչ սխալվել են»,- ընդգծել է ռազմական գործիչը և հավելել, որ իրենք մեծ գործ են անում, որի համար պետք է համբերատար լինել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում