Մխիթարյանը շուտով կմիանա Ինտերին․ Ֆաբրիցիո Ռոմանո

Մխիթարյանը շուտով կմիանա Ինտերին․ Ֆաբրիցիո Ռոմանո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Ինտեր», գրում է Armsport.am-ը։

«Հենրիխ Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակով շուտով կմիանա «Ինտերին»։ Մխիթարյանը որոշել է մերժել «Ռոմայի»՝ պայմանագրի երկարաձգման առաջարկը։

«Ինտերն» ուղղակի սպասում էր վերջնական կանաչ լույսին․ Մխիթարյանը հենց նոր է հայտնել, որ հեռանում է «Ռոմայից»»,- գրում է Ռոմանոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ հռոմեացիները հայ ֆուտբոլիստին խնդրել են այս շաբաթ պայմանագրի վերաբերյալ վերջնական պատասխան տալ ակումբին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում