Ոստիկանները ձայնային նռնակներ են կիրառում․ բախումներ՝ կառավարական տների մոտ․ տեսանյութ
03/06/2022 20:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, Times․am: «Դիմադրություն» շարժման այսօրվա երթի ժամանակ՝ կառավարական տների մոտ՝ դեպի Ազգային ժողով ճանապարհին մահակավոր ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց, փոխանցում է 24News.am-ը։
Ոստիկանները խոչընդոտելով երթի մասնակիցների ընթացքը՝ սկսեցին ձայնային նռնակներ նետել հավաքի մասնակիցների ուղղությամբ։
Իրավիճակն այս պահին ծայրաստիճան լարված է։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը դիմելով իրավապահներին՝ հորդորեց վերջ տալ վայրագությանն ու սադրանքներ թույլ չտալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում