Մեր կռիվը ոչ թե ոստիկանների, այլ հայրենիք հանձնողների դեմ է. Արթուր Վանեցյան

Մեր կռիվը ոչ թե ոստիկանների, այլ հայրենիք հանձնողների դեմ է. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, Times․am: Մեր կռիվը ոստիկանության հետ չի, մեր կռիվը հայրենիքը հանձնողների հետ է, մեր կռիվը երկրի ապագայի, մեր երեխաների համար է, մեր զոհված հերոսների համար է, որ մեր կյանքը տվեցին հայրենիքին: Այս մասին «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը.

«Մենք բոլորս ուզում ենք ունենալ հզոր, ուժեղ Հայաստան, Արցախ, ուզում ենք ունենալ Հայաստանում և Արցախում արժանապատիվ ապրող հայ, հայը երբեք չի ծնկելու ոչ մեկի առաջ, մեր պայքարն էլ հենց դրա համար է,,մեր պայքարը լինելու է մինչև նպատակի իրագործում, սա նյարդերի պայքար է, չպետք է հոգնենք»,-ասաց Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում