«Դիմադրության» շարժումը վաղը հանրահավաք և երթ չի անի

«Դիմադրության» շարժումը վաղը հանրահավաք և երթ չի անի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, Times․am: «Դիմադրության» շարժումը վաղը հանրահավաք և երթ չի անի: Հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Ֆրանսիայի հրապարակում տարբեր թեմաներով քննարկումներ կլինեն, շարժման անդամները կխոսեն իրենց ծրագրերի մասին.

«Վաղը մեր երկու խմբակցությունների պատգամավորները տարբեր ժամերի կլինեն Ֆրանսիայի հարապարակում, պլանավորելու ենք հաջորդ շաբաթվա մեր անելիքները, վաղը երեկոյան կներկայացնենք հաջորդ շաբաթվա ծրագրերը, հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանելու միջազգային տարբեր պատվիրակություններ, կան տարբեր կարևոր միջոցառումներ, որոնց մասին կտեղեկացնենք»,-ասաց Սաղաթելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում