Իրանում շենքը փլվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Իրանում շենքը փլվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, Times․am: Իրանի հարավ – արեւմուտքի Աբադան քաղաքում (Խուզիստանի նահանգ) շենքը փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 41-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 6-ին այդ մասին հայտարարել Է Աբադանի քաղաքագլուխ Էհսան Ռայիսին:

«Փլվածքները մաքրելիս բեկորների տակից հանվել են եւս երեք զոհվածների մարմիններ,- մեջբերում Է քաղաքագլխին Tasnim գործակալությունը:- Այդպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել Է 41-ի: Որոնողական գործողությունը շարունակվում Է: Վերջնական տվյալները կհրապարակվեն մարմինների ճանաչման ընթացակարգի եւ դատա-բժշկական փորձագետների աշխատանքի ավարտից հետո: Մայիսի 23-ին տեղի Է ունեցել 10-հարկանի առեւտրական շենքի մասնակի փլուզում: Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգադրել Է շտապ կարգով կատարել հետաքննություն եւ պատժել մեղավորներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում