Ազգային Ժողովի հարակից տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով․ տեսանյութ

Ազգային Ժողովի հարակից տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, Times․am: Այսօր վաղ առավոտից Ազգային Ժողովի հարակից տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված՝ հատուկ հսկելով Ազգային Ժողովի ծառայողական մուտքը։

«Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, որ ոստիկանական ուժերի մեծ մասը՝ մի քանի ավտոբուս սեւ եւ կարմիր բերետավորներ, կենտրոնացվել է Գիտությունների Ազգային ակադեմիայի շենքի մոտ, մի մասն էլ տեղակայվել են Սիրահարների այգում, նրանց թվում կան նաեւ քաղաքացիական հագուստով աշխատակիցներ, որոնք տեսախցիկները տեսնելով փորձում էին առանձնանալ ոստիկանական համազգեստով անձանցից։ Այդուհանդերձ՝ հաջողվել է նրանց միասին որոշ կադրեր նկարահանել։

Նկատենք, որ այսօր Ազգային Ժողովում որևէ հատուկ միջոցառում նախատեսված չէ, չկա նաև օրակարգային կամ արտահերթ նիստ։

Թե ինչո՞վ է պայմանավորված ոստիկանական ուժերի կողմից այսօրինակ կուտակումը՝ օրենսդիր կառույցի հարևանությամբ, հայտնի չէ։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները չպատասխանեցին լրատվամիջոցի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված օրվա եռուզեռը Ազգային Ժողովի շենքի հարևանությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում