Էստոնիան հայտարարել է Եվրոպայի միասնականությանը սպառնացող վտանգի մասին

Էստոնիան հայտարարել է Եվրոպայի միասնականությանը սպառնացող վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, Times․am: Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սպառնում են Եվրոպայի միասնականությանը։ Այս գրում է Daily Express-ը։

Կալլասի խոսքերով, ԵՄ երկրների մոտեցումները բաժանվում են հատկապես այն հարցում, թե ինչպես արձագանքել Ուկրաինայում տեղի ունեցող ՌԴ ռազմական գործողություններին, քանի որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ցավոտ են դառնում ոչ միայն Մոսկվայի, այլև Եվրոմիության համար։

«Տարբեր երկրների վրա այն տարբեր կերպ է անդրադառնում և շատ դժվար է պահպանել միասնականությունը։ Գնալով ամեն ինչ ավելի է բարդանում արժեզրկման բարձր տեմպերի և էներգակիրների թանկացման պատճառով»,-նշել է Կալլասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում