«Զարե՛հ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, դավաճա՛ն»․ Լոս Անջելեսում Սփյուռքի հանձնակատարի հանդիպումն ընդհատվել է

«Զարե՛հ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, դավաճա՛ն»․ Լոս Անջելեսում Սփյուռքի հանձնակատարի հանդիպումն ընդհատվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, Times․am: Ժամեր առաջ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի և հայ համայնքի հանդիպումը, փոխանցում է 24News.am-ը։

Հանդիպումը, սակայն, ընդհատվել է, քանի որ հայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Զարե՛հ, դավաճա՛ն» վանկարկումներով ներս են մտել հանդիպման սրահ, և Զարեհ Սինանյանը ստիպված է եղել հեռանալ, իսկ հանդիպումը չեղարկվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում