Դուք ընդհանրապես ո՞նց եք առաջանում այդքան պիղծ, որ հիմա էլ ձեզ այդպես եք պահում

Դուք ընդհանրապես ո՞նց եք առաջանում այդքան պիղծ, որ հիմա էլ ձեզ այդպես եք պահում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Թե բա զոհվածների նկարները գետնին են թափել։

Անբարոյականությունն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Ուրեմն այդ նույն ավանեսյանները մեր տղերքի աճյունները պարկերի մեջ նկուղներում պահեն (չեմ էլ ասում, թե ինչ պայմաններում ու ինչի պես), իսկ երբ իրենց արած այդ լկտիության պատկերը բերում և դեմքներին են շպրտում, սկսում են բարոյականությունից ու զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքից խոսել։

Արա, ո՞վ եք դուք ընդհանրապես։ Դուք ընդհանրապես ո՞նց եք առաջանում այդքան պիղծ, որ հիմա էլ ձեզ այդպես եք պահում։

Պատգամավոր աղջիկները տղերքի լուսանկարները չեն գետնին թափել։ Նրանք ձեր պատկերն են ձեր երեսին շպրտել։ Ու շատ էլ ճիշտ են արել, աչքներդ էլ հանել են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում