Հետ քայլ չի լինելու. Բանակցություններն ավելի մեծ թափով առաջ գնալու շուրջ են. Իշխան Սաղաթելյան

Հետ քայլ չի լինելու. Բանակցություններն ավելի մեծ թափով առաջ գնալու շուրջ են. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, Times․am: Հիմա տարբեր ուժերի և անհատների հետ շատ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ ենք՝ Շարժմանը նոր թափ հաղորդելու, այս ձեռքբերումներն արձանագրելուց հետո Շարժումն ընդլայնելու ուղղությամբ։ Առաջիկայում այս մասին ավելի ծրագրային կխոսենք: Մի բան ես ձեզ բոլորիդ վստահեցնում եմ` որևէ պարագայում, որևէ կերպ նահանջ, հետքայլ չի լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։

Պատասխանեմ բոլոր այն խոսակցություններին, որ անընդհատ շրջանառվում են` մարելու, կասեցվելու, հետքայլ անելու մասին։ Չկա այդպիսի բան։ Մեր բոլոր քննարկումները Շարժումն ավելի ընդլայնելու, նոր թափ հաղորդելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ թափով առաջ գնալու շուրջ են:

Գտնում ենք, որ այն, ինչ մինչև հիմա արել ենք, շատ արդյունավետ էր։ Բայց նաև նոր մարտավարության խնդիր ունենք։ Հետևաբար, այո՛, հնարավոր է մեր քայլերի ու գործողությունների մեջ լինեն փոփոխություններ: Եթե դուք տեսել եք, այս 40 օրվա ընթացքում մենք ինչ անհրաժեշտ եղել է արել ենք` սկսած հետևողական անհնազանդության ակցիաներից, շենքերը շրջափակելուց, բայց այս ամենը պահելով որոշ քայլեր և գործողություններ փոփոխության ենթարկելու ենք…

Ասել եմ և ասում եմ` Նիկոլին պետք է հեռացնել առանց արյուն։ Ինչքան արյուն նա թափել է հերիք է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում