Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, Times․am: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը:

Այս մասին տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը․

«Դատարանը որոշեց Ասլանյանին դեռևս պահել քաղբանտարկյալի կարգավիճակում:
Քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- գրել է Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում