AM | RU
USD
EUR
RUB

Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, Times․am: Հունիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնելով հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին, այն փոխանցեց Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին:

Սուրբ Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և տարբեր վայրերից ժամանած բազում ուխտավորներ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Տոնի առիթով վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Անդրանիկ վարդապետ Գևորգյանը։

Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրրդին, հորդորեց հավատավոր ժողովրդին Սուրբ կույս Հռիփսիմեի բարեխոսությամբ աղոթքով հայցել Ամենաբարձրյալ Աստծուն հայրենի երկրի խաղաղության համար։ «Թող սուրբ կույսի օրհնությունը մեզ ամենքիս վրա լինի, որպեսզի նույն ոգով, նույն անդրդվելիությամբ կարողանանք դիմակայել ու հաղթահարել մեր հայրենի երկրին պատահած փորձությունները, և մեր Տիրոջ պարգևած ամեն մի գալիք օրն ապրենք քրիստոնեավայել կենցաղավարությամբ ու հայրենիքը շենացնենք նախանաձախնդիր ոգով», -եզրափակեց Հայր Անդրանիկը:

Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվեց հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:

Լրահոս
Հայաստանի Հանրապետությունում 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրենը հոգեբանական ծանր վիճակում է, հրաժարվում է մեկնաբանություն տալ Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով 20-ից ավելի հարցաքննված կա Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել Քաղաքացին զանգել է ոստիկանություն ու հայտնել՝ պատրաստվում է պայթեցնել ԱԺ շենքը Օգոստոսի 20-ին Աղավնոյում լույսը ու կապն անջատվելու է Մետրոպոլիտենի մի շարք կայարաններում և «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկներ չեն հայտնաբերվել Դավթաշենում 3 տղամարդ 46-ամյա կնոջը խեղդամահ են արել Հայաստանում սգո օր կհայտարարվի Մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Երևանի և 5 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փրկարարները հայտնաբերել են ևս 9 դի,․ընդհանուր 16 զոհ, որոնց թվում մանկահասակ երեխա և հղի կին Անհետ կորածների թիվը հասավ 20-ի, որոնցից չորսն Իրանի քաղաքացիներ են․ նոր տվյալներ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, սակայն կշարունակվի գտնվել բժշկական կենտրոնում. փաստաբան Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ԱԻՆ-ը թարմացրել է անհետ կորած քաղաքացիների ցուցակը. նրանց թվում կա օտարերկրյա քաղաքացի Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է ևս մեկ դի ՈւՂԻՂ․ Իրավիճակը՝ Սուրմալուի տարածքում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 15 քաղաքացի ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ճանապարհին. մահացել է 22-ամյա աղջիկ «Սուրմալու»-ում փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, 21 տրանսպորտային միջոց․ տեսանյութ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոն Պայթյունի հետևանքով բուժումը շարունակում է 21 տուժած․ նրանց առողջական վիճակը միջին ծանրության է․ ԱՆ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի Այս պահին կա շուրջ 27 անհետ կորած, որոնց թվում հղի կին իր 5 տարեկան երեխայի հետ Փրկարարները «Սուրմալու» տոնավաճառի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի․ այս պահին կա 3 զոհ «Մենք ուզեցել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ․․․» Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan