Խոշոր ու ողբերգական ավտովթար` Վայոց Ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Խոշոր ու ողբերգական ավտովթար` Վայոց Ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, Times․am: Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Nissan և Kamaz մակնիշի ցիստեռնով ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում