Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ

Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, Times․am: Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Mercedes C250 մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «15 կվարտալի» Չաուշի հրապարակում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ծաղկի սրահի մեջ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Mercedes-ը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ բաժանմունքի պետ Գ. Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Հրաչ Ղազարյանը, ով այս պահին ոստիկանների հսկողության տակ է և նա դեպքի վայրից փախուստի չի դիմել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում