Պետք է միասնական լինենք. Բիչախչյանը` Շոտլանդիայից կրած պարտության մասին

Պետք է միասնական լինենք. Բիչախչյանը` Շոտլանդիայից կրած պարտության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, Times․am: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կիսապաշտպան Վահան Բիչախչյանի կարծիքով Շոտլանդիայից կրած պարտությունից, դժվար հանդիպումից հետո թիմին միասնականություն է պետք:

«Սա այն հաշիվը չէր, որ պետք է գրանցվեր, բայց եղավ այն ինչ եղավ: Շատ բան չկա ասելու: Մենք միասին ենք թիմ ենք: Այդ սխալը կարող էր ցանկացածս թույլ տալ, ես նույնպես: Այս դժվար պահերին պետք է միասին լինենք: Փորձենք սա մոռանալ և շարժվել առաջ»»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ խաղից հետո զրույցում ասաց Բիչախչյանը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Շոտլանդիայի ընտրանուն: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեին Հայաստանի հավաքականն օգտագործեց առաջին իսկ հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը: Շոտլանդիայի հավաքականից 9 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ստյուարդ Արմսթրոնգը: Խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Արման Հովհաննիսյանը: Շոտլանդիան անմիջապես օգտվեց ստացած առավելությունից և խաղակեսի ավելացված րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Արմսթրոնգը: Առաջին կես`

Հայաստան-Շոտլանդիա` 1:2:

Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին, Շոտլանդիան Հայաստանի դարպասն ուղարկեց նաև երրորդ գնդակը: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Ջոն Մըքքինը: Ընդամենը 4 րոպե անց` հյուրերը խփեցին նաև 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Չէ Ադամսը: Հանդիպման վերջում էլ կարմիր քարտ ստացավ նաև Կամո Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով:

Հայաստան-Շոտլանդիան` 1:4:

Հետևեք մեզ նաև Telegram-ում