Ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը դարձավ պատանիների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը դարձավ պատանիների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, Times․am: Հայաստանի հունահռոմական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում պարտվեց` դառնալով արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան։

«Հայկ Լյուդվիգյանը գոտեմարտել է ադրբեջանցի Ֆարայմ Մուստաֆաևի հետ։

Հունիսի 15-ին 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Ալեքս Մարգարյանը (51կգ) և Գրիշա Ոսկանյանը (92կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում