ՀՀ-ն հանդուրժելու է Արցախը Ադրբեջանի կազմում, Փաշինյանի ասածը սա՛ է. Հայկ Մամիջանյան

ՀՀ-ն հանդուրժելու է Արցախը Ադրբեջանի կազմում, Փաշինյանի ասածը սա՛ է. Հայկ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, Times․am: Փաշինյանի ասածը թարգմանաբար նշանակում է հետևյալը. «ՀՀ-ն փաստացի հանդուրժելու է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում»: Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը որ մեզ համար ընդունելի է ցանկացած կարգավորում, որը երաշխավարում է ԼՂ հայերի անվտանգությունն ու ազատությունը, այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Սա խուսափողական մոտեցում է՝ հնչեցնելու Արցախի կարգավիճակի վերաբերյալ հստակ կարմիր գծերը: Ինձ ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել՝ այդ իրավունքների երաշխիքը ո՞նց է տեղի ունենալու: Դիցուք, իրենց դավադիր նպատակներն իրականացան, ու Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում, ամեն հայի կողքը խաղաղապա՞հ է կանգնելու»,- ասել է Մամիջանյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև «Դիմադրություն» շարժմանը, հրապարակը ազատելուն ուղղված իշխանական քննադատություններին ու առաջիկա անելիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում