Շարժումը պետք է օջախներ ձևավորի Արցախում և Սփյուռքում․ Սաղաթելյան

Շարժումը պետք է օջախներ ձևավորի Արցախում և Սփյուռքում․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, Times․am: Ակնհայտ է, որ անցնող ամիսների ընթացքում շարժումը լուրջ ձեռքբերումներ է ունեցել։ Ինչպես փոխանցում է Փաստինֆո-ն, այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կրկին անգամ վերահաստատեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Կար տպավորություն, որ իշխանության՝ երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու քաղաքականությանը ժողովուրդը համակերպվել է, ինչպես նաև տպավորություն էր, ՀՀ և Արցախի անվտանգագությանը հարցերը մեծ հետաքրքրություն չունեն։ ՀՀ-ից հնչում էր միայն պարտության և հարմարվողականության ձայն, և այդ իրավիճակն արձանագրվել էր նաև միջազգային հանրության կողմից։ Ակնհայտ է, որ այս ընթացքում իրավիճակը փոխվել է՝ հայ ժողովուրդը ցույց վեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Մեր շարժման գլխավոր կարգախոսներից մեկը՝ «լաո՛, զարթնիր», առնվազն ստեղծվել է այդ մթնոլորտը»,-ասաց Սաղաթելյանը։

Այն, որ «Դիմադրության» շարժումն իր առջև դրված խնդիրը դեռ չի լուծել, Սաղաթելյանը չմոռացավ շեշտել։ Օրվա իշխանություններին հեռացնելու համար, Սաղաթելյանի խոսքով, պետք է շարժումը ընդլայնել՝ թե՛ հնարապետության մասշտաբով, թե՛ հասցնելով Արցախ և Սփյուռք։

«Անհրաժեշտ է շարժման կառուցվածքի և մարտավարության փոփոխություն։ Շարժումը պետք է ընդգրկի ամբողջ հանրապետությունը, պետք է ունենանք մարզային կառույցներ․ շարժումը պետք է օջախներ ձևավորի Արցախում և Սփյուռքում, դրա համար կան բոլոր նախադրյալները»,-նշեց Սաղաթելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում