Արգիշտի Քյարամյանը իրեն փողոցայինի պես պահեց, փողոցային ռազբորկա էր անում, կարող էր ծեծկռտուք լինել

Արգիշտի Քյարամյանը իրեն փողոցայինի պես պահեց, փողոցային ռազբորկա էր անում, կարող էր ծեծկռտուք լինել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, Times․am: Մենք ներկայացնում ենք Գլխավոր դատախազություն հաղորդում՝ ընդդեմ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, որովհետև եթե ծնողները չխառնվեին, ապա նրա հետ հանդիպումը կարող էր վերածվել ծեծկռտուքի։ Ինչպես փոխանցում է 24News.am-ը, այս մասին Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց զոհված հերոս Արման Ազատյանի հայր Վիգեն Ազատյանը։

«Արգիշտի Քյարամյանը իրեն ոչ պատշաճ պահեց, ծնողների հետ բառիս բուն իմաստով փողոցային ռազբորկա էր անում։ Խոսքը գնում է դավաճան Փաշինյանին ձերբակալելու մասին, մենք միայն այդ պահանջն ունենք», – ասաց նա։

Ազատյանը հույս ունի, որ «Արթուր Դավթյանը այս հարցին պատշաճ լուծում կտա», ցանկանում են, որ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործը քննվի ԱԱԾ-ում։
«Քյարամյանի պատասխաններում անձնական վիրավորանք կար, նաև ռեալ հասկանում ենք, որ այս գործը չեն քննելու։ Ժողովուրդ, էս ժողովրդին երջանիկ ապրելու համար էդ հինգ հազար տղաները չեն խանգարում», – հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում