Կապիտուլյանտը ևս մեկ քայլ առաջ գնաց և բաց տեքստով ասաց, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում

Կապիտուլյանտը ևս մեկ քայլ առաջ գնաց և բաց տեքստով ասաց, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Ապրիլի 13-ին կապիտուլյանտը հայտարարում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը։ Երբ հանրությունը սկսեց դժգոհել և մեղադրել նրան հերթական դավաճանության մեջ, տարբեր աստիճանի նիկոլներ սկսեցին արդարացնել իրենց առաջնորդին՝ ասելով, թե նա ընդամենը միջազգային հանրության պահանջն է ներկայացրել։ Ավելին, ԱԳՆ-ն նորից սկսեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։

Հիմա երեկ այդ նույն կապիտուլյանտը հայտարարեց, որ «ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։

Այսինքն, նա ևս մեկ քայլ առաջ գնաց և բաց տեքստով ասաց, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում ու դա իր համար լուծում է։

Մինչդեռ ժամանակին նա միանգամայն այլ բաներ էր խոստանում հայ ժողովրդին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում