Հայաստանը ստիպված է կառավարել պարենային անվտանգության ռիսկերը. Մհեր Գրիգորյան

Հայաստանը ստիպված է կառավարել պարենային անվտանգության ռիսկերը. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, Times․am: Հայաստանը մի իրավիճակում է գտնվում, երբ ստիպված է կառավարել պարենային անվտանգության վտանգները, իսկ այն լուծելու համար անհրաժեշտ է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ջանքերը, ոչ մի պետություն ի վիճակի չէ խնդիրը լուծել միայնակ։ Ինչպես փոխանցում է 24News.am-ը այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի «Եվրասիական գործընկերություն. նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հայաստանը գործ ունի մի իրավիճակի հետ, երբ սկսել է կառավարել պարենային ճգնաժամի ռիսկերը։ Որքան էլ որ մենք խոսենք այդ մասին տեսականորեն, այն ունի արդեն գործնական իրականություն։ Պարենային անվտանգության հարցը պահանջում է միասնական որոշում, որովհետև ոչ մի երկիր ի վիճակի չէ այն միայնակ լուծել, կամ լուծել այնպես, որ այն արդյունավետ լինի», – ասել է Գրիգորյանը։

Հայաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ պարենային անվտանգության հարցը պետք է դառնա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում քննարկվող ամենակարևոր ուղղություններից մեկը։ «Մենք ունենք ռազմավարություն, պետք է հասնենք վերջնական որոշումների», – հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում