Մակրոնը պահանջել է Ուկրաինային տրամադրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ

Մակրոնը պահանջել է Ուկրաինային տրամադրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, Times․am: Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան կողմ են Ուկրաինային անհապաղ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան կողմ են Ուկրաինային ԵՄ անհապաղ թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հունիսի 16-ին ժամանել են Կիև, որտեղ հանդիպելու են Զելենսկիի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում