Արտեմ Փաթափությանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Առողջապահության նախարարության՝ քաղցկեղի դեմ պայքարի ծրագրերին

Արտեմ Փաթափությանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Առողջապահության նախարարության՝ քաղցկեղի դեմ պայքարի ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, Times․am: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հետ, որը Հայաստան է ժամանել «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում, այս մասին Ավանեսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Զրուցեցինք առողջապահության համակարգի ներկայիս վիճակի, ձեռքբերումների և նոր շրջափուլ մտած համակարգային բարեփոխումների մասին: Փաթափությանը հետաքրքրվեց պատերազմի, համավարակի հաղթահարման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներով, կատարեց ոլորտի վերաբերյալ արժեքավոր դիտարկումներ:

Կարևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` քաղցկեղի հաղթահարման ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու հիվանդության դեմ պայքարի մեր ծրագրերին` նշելով, որ այժմ համակարգը բաց է առավել, քան երբևէ, և նա այսօր իրեն առավել մոտ է զգում հայ հողին, մշակույթին ու հայրենիքին»,- գրել է Ավանեսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում