Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, Times․am: Ադրբեջանցիների կողմից բռնազավթված հայկական Ջրականում՝ Ջաբրայիլում, ականազերծման աշխատանքների ժամանակ հերթական ադրբեջանցին է պայթել։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 2022թ հունիսի 17-ին Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից Վելիև Ռուխին Սուլթան օղլուն՝ ծնված 1991թ. պայթել է հակահետևակային ականի վրա՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։ Վելիևը հոսպիտալացվել է, ենթարկվել ձախ ոտքի տրավմատիկ անդամահատման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում