Ուկրաինան իր նախկին սահմաններով այլևս գոյություն չունի և չի ունենա․ Զախարովա

Ուկրաինան իր նախկին սահմաններով այլևս գոյություն չունի և չի ունենա․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, Times․am: Ուկրաինան իր նախկին սահմաններով այլևս գոյություն չունի։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այն Ուկրաինան, որը մենք և դուք գիտեինք, մասնավորապես, նրա սահմանները, որոնք նախկինում կային, այլևս գոյություն չունեն և ակնհայտ է, որ այլևս չեն լինի»,-նշել է դիվանագետը։

Ավելի վաղ, Զախարովան քննարկելով Լեհաստանի պլաններն ասել էր, որ չի կարելի բացառել, որ Լեհաստանն օգտվելով առիթից, կփորձի էքսպանսիայի ենթարկել Ուկրաինան, իսկ ներկա պահին Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունները  կարող են հենց այդ առիթը հանդիսանալ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում