Ակբա Լիզինգ. ձեռքբերումների ճանապարհով

Ակբա Լիզինգ. ձեռքբերումների ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, Times․am: 18 տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց մասնագիտացված առաջին լիզինգային ընկերությունը՝ Ակբա Լիզինգը։

Լիզինգի աշխատակազմը սկզբում միայն Ակբա բանկի աշխատակիցներն էին, հետագայում կազմը ընդլայնվեց ու ավելացավ:

Սկզբում ուշադրության կենտրոնում գյուղատնտեսական ոլորտն էր, գյուղացու հոգսերի թեթևացումը: Տրամադրվում էր գյուղատնտեսական մեծաքանակ սարքավորումներ և տեխնիկա, հետո ավելացան նոր ոլորտներ:

Լիզինգային ընկերությունը տեղայնացրեց համաշխարհային փորձը, ներկայացվեցին լուծումներ, որոնք առաջին անգամ էին Հայաստանում։

Ֆինանսական այս գործիքի շնորհիվ հաճախորդները ձեռք են բերում նոր, ավելի արդիականացված սարքավորումներ, ավելի բարձր որակի ապրանք ստանում և դառնում ավելի մրցունակ։

Այժմ Ակբա Լիզինգը աշխատում է համաշխարհային առաջատար մատակարարների հետ, զարգացնում Հայաստանի տնտեսությունը: Ընկերության գործընկերների ցանկում են միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, որոնցից հաճախորդը կարող է ձեռք բերել ցանկալի գույք։

2014թ.-ին Ակբա Լիզինգը ստեղծեց Green Leasing ենթաբրենդը, որի միջոցով ֆինանսավորվում են կանաչ տնտեսությունները, արևային կայանները, էլեկտրական մեքենաները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանն ու պաշտպանությանը։ Ակբա Լիզինգի համար կարևոր է «կանաչ» էներգետիկ համակարգի զարգացումը:

Ընդհանուր առմամբ մինչև այժմ Ակբա Լիզինգը Հայաստանի տնտեսությունում իրականացրել է ավելի քան 128 միլիարդ 800 միլիոն դրամ ծավալով ներդրում։

Ընկերությունը հիմնադրման օրից մինչև այժմ շուկայի բացարձակ առաջատարն է:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Մանրամասն՝ ֆիլմում:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում