Նեյմարը կարող է ավարտել միջազգային կարիերան

Նեյմարը կարող է ավարտել միջազգային կարիերան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, Times․am: Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն հետաքրքիր տեղեկություններ է տարածել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ կապված։ Փարիզցիների հարձակվողը 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո կարող է ավարտել կարիերան Բրազիլիայի հավաքականում, հայտնում է Armsport.am-ը։

«Նեյմարն ինձ ասաց, որ շուտով կհեռանա ազգային թիմից։ Նա նաեւ վստահեցրեց, որ իր 10 համարը ես կստանամ։ Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեի ինչպես արձագանքել դրան։ Ես պատասխանեցի, որ նա չպետք է շտապի, որ կարող է երկար խաղալ ազգային հավաքականում, որ այս համարն ինձ դեռ պետք չէ։ Նա պարզապես ծիծաղեց»,- ասել է Ռոդրիգոն PodPah-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում