Արագածոտնի մարզում կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասավ 2-ի

Արագածոտնի մարզում կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասավ 2-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, Times․am: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների հետեւանքով եւս մեկ քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Մինչ փորձաքրեագետի մասնակցությամբ քննիչները կատարում էին դեպքի վայրի զննություն, ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից եվս մեկը մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, հողաթափեր, բոթաս, ակնոց, փայտ, որսորդական կրակված պարկուճներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է:

politik.am կայքի տեղեկություններով Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում