Վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է. ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գոհ ե՞ք. Արթուր Վանեցյան

Վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է. ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գոհ ե՞ք. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, Times․am: Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին, վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին:

Այս պահին կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:
Հ.Գ. ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գոհ ե՞ք»,- գրել է նա: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում