Նիգավանում կրակոցների հետևանքով 3 զոհվածներից մեկը ՊՆ ծառայող էր

Նիգավանում կրակոցների հետևանքով 3 զոհվածներից մեկը ՊՆ ծառայող էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, Times․am: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների հետեւանքով մահացած քաղաքացիների թիվը հասավ 3-ի։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, հողաթափեր, բոթաս, ակնոց, փայտ, որսորդական կրակված պարկուճներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է:

Hraparak.am-ի տեղեկություններով, մահացածներից մեկը 1995 թվականին ծնված Հմայակ Միքայելյանն է։ Վերջինս ՊՆ զորամասերից մեկի ծառայող էր։ Իսկ վիրավորներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում